ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Հայտնի հայ գործարարի որդին իր Mercedes Maybach-ով վթարի է ենթարկվել

Հայտնի հայ գործարարի որդին իր Mercedes Maybach-ով վթարի է ենթարկվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Երեւան-Պլազա» առեւտրի կենտրոնի համասեփականտեր Գենադի Ստեփանյանի կրտսեր որդին՝ Շագորն, իր Mercedes Maybach-ով վթարի է ենթարկվել, հաղորդում է  Telegram-ի 112 ալիքը: Խաչմերուկում Ստեփանյանի մեքենային բախվել է BMW X5-ը, հաղորդում է  Crime Russia պորտալը:

Շագոր Ստեփանյանը անցել է կանաչ լույսի տակով, իսկ BMW-ի վարորդ Նիկոլայ Բորովցովը շարժվել է կարմիր լույսի տակ:

Արդյունքում հոսպիտալացվել է ՃՏՊ մեղավորը՝ Բորովցովը, Ստեփանյանը եւ նրա մեքենայի ուղեւորներից մեկը՝ Անդրեյ Շուտկինը: Շինարարական մագնատի որդու մոտ աջ ունքի եւ ձախ ոտնաթաթի վնասվածք են ախտորոշել:

Տուժածի հայրը՝ Գենադի Ստեփանյանը հիմնադրել է «Ստինկոմ» դեվելոփերային ընկերությունը, որի գործընկերն է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի որդին՝ Ալեքսանդրը:

Խմբի ակտիվները գնահատվում են մոտ 500 մլն դոլար: Բացի «Երեւան-Պլազա»-ից, «Ստինկոմ»-ը Մոսկվայում եւ Մերձմոսկվայում բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է:

Facebook Comments
-.-