ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Հաղորդում հանցագործության մասին․ Ո՞վքեր են կանգնած ֆուտբոլային «մախինացիայի» ետևում

Հաղորդում հանցագործության մասին․ Ո՞վքեր են կանգնած ֆուտբոլային «մախինացիայի» ետևում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի ակումբի պաշտոնական կայքին տված և մեծ աղմուկ բարձրացրած հարցազրույցը ըստ էության հաղորդում էր հանցագործության մասին: Պնդելով, որ հայկական ֆուտբոլում լուրջ և համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ Սողոմոնյանը շեշտադրումներ է արել նաև այսպես կոչված «մախինացիայի» վերաբերյալ, որը կարծում ենք քննության լուրջ առարկա պետք է դառնա:

Մասնավորապես, խոսելով եվրագավաթներում մեր ակումբների մասնակցության մասին Սողոմոնյանն ասել էր․ «Եվրագավաթում մասնակցության լիցենզիա տալը ՀՖՖ-ի իրավասության մեջ է: Ինձ համար զարհուրելի է հետևել, թե ինչպես է Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի առաջնություն պաշտոնապես տեղափոխված ակումբը լիցենզիա ստացել, ներկայացնելով փաստաթղթեր, որ արդեն 3 տարի անընդմեջ ելույթ է ունենում Հայաստանի առաջնությունում: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ֆուտբոլում ոչ մի լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում: Առաջվա պես կեղծ թղթերն օրենքներից ավելի ուժեղ են»:

Նշենք, որ անցյալ տարի Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի առաջնությունից տեղափոխվելով Հայաստան մրցավարի անմիջական օգնությամբ զբաղեցրեց առաջին հորիզոնականը և այս տարի պետք է ելույթ ունենա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: ՈւԵՖԱ-ում գոյություն ունի ակումբների լիցենզավորման կարգավորումների դրույթ, որը թարմացվել է 2018 թվականին: Այս կանոնակարգի 12-րդ կետի համաձայն ակումբը, որը հավակնում է ելույթ ունենալ Եվրագավաթներում առնվազն 3 տարի պետք է լինի ազգային ֆեդերացիայի անդամ և վերջինիս կողմից ստացած լինի արտոնագրի ներքին մրցումներին մասնակցելու:

Սա հիմնական պահանջն է ՈւԵՖԱ-ի կողմից եվրագավաթներին մասնակցելու համար: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել էր Ռուսաստանում և Եվրոպայում ճանաչված մարզական իրավաբան Յուրի Զայցևի հետ: Վերջինս հաստատել էր այն պնդումները, որ «Արարատ-Արմենիայի» եվրագավաթներին մասնակցության արտոնագիր տրամադրելը մեղմ ասած կասկածելի է: ՀՖՖ-ն բնականաբար հերքել էր իրենց հասցեագրված մեղադրանքները ներկայացնելով ինչ-որ հիմնավորումներ:

Շարունկությունը`սկզբնաղբյուրում

 

Facebook Comments
-.-