ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > 19-ամյա աղջիկը կախվել է սիրեցյալի շիրիմի մոտ սոցցանցերում քննադատությունների պատճառով

19-ամյա աղջիկը կախվել է սիրեցյալի շիրիմի մոտ սոցցանցերում քննադատությունների պատճառով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վրաստանի Ցխալտուբո քաղաքի 19-ամյա բնակչուհին կախվել է իր սիրեցյալի գերեզմանաքարի մոտ: Ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ աղջիկն ընկերուհուն պատմել է, որ սոցցանցերում քննադատության զոհ է դարձել մահացած տղայի ընկերների կողմից:

 Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ վերջերս ավտովթարի հետևանքով զոհված 26-ամյա տղայի ընկերները սոցցանցում խումբ են ստեղծել, որպեսզի պայմանավորվեն մահացած ընկերոջ շիրիմին միասին այցելելու մասին:

Խմբին հասանելիություն է ունեցել նաև աղջիկը: Այդպիսով, նա պարզել է, որ իրեն մեղադրում են տղայի մահը ոչ բավարար չափով սգալու մեջ: Խմբի մասնակիցներից մեկը հեգնանքով գրել էր. «Վախենամ՝ ինքնասպան լինի վշտից»: Այս մասին պարբերականին պատմել է կախված աղջկա ընկերուհին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկը նախկինում նույնպես փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղեր ընդունելով, սակայն այդ ժամանակ նրան հաջողվել է փրկել:

Բացի այդ, սոցցանցում գրում էին, որ սևազգեստ մի աղջիկ հաճախակի գալիս էր գերեզմանոց, ծաղիկներ դնում տղայի շիրիմին և ժամերով նստում այնտեղ:

Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել՝ «ինքնասպանության հասցնելու» մասին հոդվածով:

Facebook Comments
-.-