ԿՐԹՈւԹՅՈւՆ > Ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին արգելել են մտնել քննության

Ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին արգելել են մտնել քննության

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կառավարությունը, մեղմ ասած՝ խաբել է ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին, բյուջեից փոխհատուցվող ուսվարձերի զեղչերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերին չի փոխանցել: Ստեղծված քաոսի պատճառով երեկ բուհերում մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության: Եվ ուշագրավ է այն, որ բուհերում վկայակոչել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ներքին կարգով իջեցրած հրամանը:

Դեկաններն ասել են, որ նախարար Հարությունյանն ասել է՝ ծնողներն իրենք պիտի ամբողջ վարձերը վճարեն, իսկ թե ինչ հիմքով է նախարարը շրջանցել կառավարության որոշումը, ինչու է թաքուն հրաման արձակել և հենց վերջին պահին, դեկանատներում պատասխան չեն ունեցել:

Նշենք, որ 168.am-ին ահազանգած ուսանողները տարբեր բուհերից են՝ Երևանի Ֆրանսիական համալսարանից, ԵՊՀ-ից և Տնտեսագիտական համալսարանից: Ստացվում է՝ խնդիրը համատարած բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ խոսքն ապրիլյան պատերազմից զորացրված բոլոր ուսանողների մասին է: Նախկին իշխանությունների օրոք որոշվել էր՝ 50 տոկոս հավասարեցված պայմաններով զեղչել բոլոր նրանց ուսումնական վարձերը, ովքեր այդ օրերին եղել են զինուժում, ընդ որում ՝ անկախ վիճելի հանգամանքից՝ զինվորն անմիջականորե՞ն է մասնակցել ապրիլյանի մարտական գործողություններին, թե՞ գտնվել է մարտական հերթապահության մեջ:

Հիշեցնենք, այս դրույթը հավասարեցվեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ և զինգրքույկներում թերի նշագրումների խնդիրն արագ համակարգվեց ՀՀ ՊՆ-ում ԼՂՀ ՊԲ-ի միջոցով:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուրում

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։