ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Լևոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն

Լևոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Armlur.am Դեռեւս 2008 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մարդաշատ հանրահավաք էր անցկացրել: Ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին Ազատության հրապարակում մասնակցել էր նույնքան մարդ, որքան փետրվարի 16-ի նրա նախընտրական վերջին հանրահավաքին: Փետրվարի 20-ի երթից հետո տեղի ունեցած հանրահավաքին Արամ Մանուկյանը, որը 1991 թվականին հռչակեց Հայաստանի անկախությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանին հռչակել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

Հիշեցնենք, որհենց այդ ժամանակ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին, որպեսզի արդեն այդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարեն գործողություններ, որոնք կամրագրեն այն հաղթանակը, որը գողացվել է ժողովրդից: Այդ պահանջները հնչել են բոլոր ելույթների ժամանակ, որհնչել են Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին: Սակայն վերջում ելույթ ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին հանգամանալից բացատրել է իրավիճակը:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` խնդիրը հստակ է` ժողովուրդը հաղթել է եւ տեր է կանգնելու իր հաղթանակին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը կանգնելու է մինչեւ վերջ, եթե անգամ իր կողքին ոչ ոք չմնա: Նա նորից կրկնել է Մատենադարանի հանրահավաքում ասվածը, որ ունեն գործողությունների հստակ ծրագիր, եւ վստահ է, որ հետեւողական գործողություններով հասնելու են երկրում օրենքի իշխանության հաստատման: Սակայն ժողովրդի մի մասը կրկին վանկարկում էր «այսօր», «Բաղրամյան» բացականչությունները: Ի պատասխան դրան` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր` ներողություն խնդրելով այդ գնահատականի համար, որիրենք ավելի իրազեկված են, քան քաղաքացիները: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի նախագահի ընտրությանը միջազգային դիտորդների ու Եվրամիության երկրների դեսպանների տված գնահատականը նպաստավոր վիճակ է ստեղծումիրենց համար:

«Սա լուրջ քաղաքականություն է, եւ ես գիտեմ իմ անելիքը»,- հայտարարել էրԼեւոն Տեր-Պետրոսյանը` ասելով, որթողոչոք չկասկածի, որ ժողովրդի հետ միասին հասնելու են իրենց նպատակին «ամենախելոք, ամենաճշգրիտ եւ ամենավճռական քայլերով»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Ազատության հրապարակում ինքը հրավիրում է քաղաքացիներին հանրահավաքի:

«Վաղը` ժամը 15-ին, դուք ականատես կլինեք չափազանց կարեւոր իրադարձության: Մենք պայքարելու ենքմինչեւվերջ, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւվերջ»,-իր ելույթը եզրափակել էրԼեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց տարիներ հետո պարզվում է` Լեւոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն եւ նրանց այլ պահանջ ներկայացրել, իսկ հարթակում այլ պահանջներ է հնչեցրել: Հրատապ մեսիջը, ըստ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթի, հետեւյալն է.

«Նախագահական թեկնածուԼեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը շտապ հանդիպում է խնդրելPolChief-ի հետ փետրվարի 21-ին: Էլեկտրոնային գաղտնազերծումների հնարավորությունները հաշվի առնելով` վերջինս PolChief-ին փոխանցել էր` ասելով ուղղակիորեն Լեւոն Տեր-Պետրոսյանիհաղորդագրությունը»:

Ստորեւ ներկայացնում ենքԼեւոն Տեր-Պետրոսյանի գրած նամակը ամբողջությամբ` առանց խմբագրման.

«Մարդիկ զայրացած են: Նրանք մեզ մղում են նրան, որ դիմենք վճռական գործողությունների: Մենք ցանկանում ենք պահել շարժումը օրինական շրջանակի ներքո եւ հակված ենք շարունակել այդ ճանապարհով: Այնուամենայնիվ, այդկերպ վարվելը դժվար է թվում, որեւէ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Միակ ելքը երկրորդ փուլն է նախագահական ընտրություններում: Սա թույլ կտա պահպանել ժողովրդական շարժումը սահմանադրական սահմաններում: Մեր խնդրանքն է` ճնշում գործադրել իշխանությունների վրա գնալու այս ճանապարհով: Նաեւ ճնշում գործադրել նրանց վրա չխանգարելու մեր խաղաղ ցույցերին, երթերին, արշավներին: Նրանք ի վիճակի չեն լինի մերժելձեր ճնշումը»:

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն այլ հայտարարություն է անում հանրահավաքի ժամանակ, բայց այլ պահանջով դիմում ԱՄՆ ներկայացուցիչներին: Ինչեւէ, ԱՄՆ-ն բավականին անտարբեր է եղել, ու իրենց մեկնաբանության մեջ, որ գրված է գաղտնազերծված փաստաթղթում, նշված է, որ ԱՄՆ-ն զերծ կմնա խառնվել Հայաստանի ներքին գործերին: Ըստ Վիկիլիքսի փաստաթղթի.

«Մենք ցանկություն չունենք ներթափանցել ներքաղաքական իրավիճակ, բայց ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ այդ հույսն ունի: Ինչ հանրային հայտարարություն էլ որ անենք, հավանաբար այն կօգտագործվի մեկ կամ մյուս կողմից` հաստատելու արդյունքը կամ մեղադրելու: Մենք չենք տեսնում այլընտրանք նրան, որ պետք է շարունակենք օբյեկտիվ վերլուծություն կատարել մեր հանրային հայտարարություններում»:

-.-