Video > Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկն էլ զինվորական է. (Ֆոտո, տեսանյութ)

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկն էլ զինվորական է. (Ֆոտո, տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկականկենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրին:

Mercedes-ը վարել է 23-ամյա Թադևոս Նահապետյանը, իսկ Hyundai Azera-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 46-ամյա Ջամալուդին Մութաևը։ Վթարի հետևանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու Թ. Նահապետյանի ուղևոր՝ 19-ամյա Աննա Բալասանյանը և Ջ. Մութաևի ուղևորներ Ս. Արզումայնաը և 64-ամյա Գարիկ Արզումանյանը։

 Վարորդ Թ. Նահապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի և Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-