ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երևանի բնակիչն Արցախում վրաերթի է ենթարկել քաղաքացու, մեքենան շրջվել է. կան զոհեր

Երևանի բնակիչն Արցախում վրաերթի է ենթարկել քաղաքացու, մեքենան շրջվել է. կան զոհեր

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն, վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան:

Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից: Ավտովթարի հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ.ծնված Հ. Ա-ցը, 1975թ. ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը՝ ժամը 16:10-ին, Է. Ա-ն մահացել է:

-.-