ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր ավտովթար Արարատում. 5 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են (Ֆոտո)

Խոշոր ավտովթար Արարատում. 5 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են (Ֆոտո)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 5 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09։30-ի սահմանում` Արարատ քաղաքի Երկաթուղայինների և Սպանդարյան փողոցների խաչմերուկում։

«Իրար են բախվել Mercedes E 320 և Hyundai Azera մակնիշների ավտոմեքենաները։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։ Մարմնական վնասվածքներով 5 հոգի տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն»,–նշված է կայքում։

Վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Read more: https://armeniasputnik.am/incidents/20190523/18748237/khoshor-avtovtar-ararati-marzum-5-mardu-texapoxel-en-hivandanoc.html

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-