ԲԼՈԳ > Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը. Շարմազանով

Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը. Շարմազանով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ համացանցում աչքովս մի քանի գրառումներ ընկան հետեւյալ բովանդակությամբ. Փաշինյանը շատ վատ է կառավարում, բայց Շարմազանովի խիստ քննադատությունը ամրացնում է նրա դիրքերը: Կարճ ասած՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց Շարմազանովը թող չխոսի:

Խոսքս ուղղում եմ համապատասխան ֆեյքերին ու նրանց տաքուկ անկյուններում պախկված տերերին: Եթե Շարմազանովը քննադատելու իրավունք չունի, բա ո՞վ ունի, դո՞ւք, այ վախկոտներ, որ ծպտուն չէիք հանում, երբ հեղափոխական իշխանությունը վիրտուալ եւ իրական պատերազմ էր հայտարարել իր այլախոհներին:

Թե՞ ձեր տերերը, որոնք աբիժնիկի նման սպասում են, թե երկու կողմերն էլ պայքարում կմաշվեն, եւ իրենք «մաքուր ձեռքերով» հանկարծ կհայտնվեն քաղաքական ասպարեզում ու կպատմեն, թե ինչքան լավն են իրենք: Բոլորիդ իրական քաշն ու կշիռը շատ լավ գիտենք: Չի ստացվի ավելին երեւալ, որքան էլ բարձրագոչ «դասեր տաք»:

Մյուս կողմից էլ վերջին շրջանում իմ բացահայտ քննադատությունը Փաշինյանի ռեժիմին ակտիվացրել է նիկոլական ֆեյքերին ու նրա համացանցային զինվորիկներին, որոնք կոմպի հետեւում թաքնված կատու են ճղում՝ փորձելով ինձ լռեցնել:

Ուրեմն հիմա ինձ լսեք, ես միշտ իմ կարծիքը բացահայտ հնչեցրել եւ հնչեցնելու եմ, անկախ նրանից՝ ում դուրն է գալիս, կամ՝ ոչ: Բացահայտ պայքարել ու պայքարելու եմ իմ արժեքների ու գաղափարների համար, որի հիմքում ընկած է ազգային եւ քրիստոնեական Հայաստանի տեսլականը: Ականջներիդ օղ արեք՝ որեւէ մեկը չի կարող ինձ լռեցնել:

Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-