ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ > Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ. Փաշինյան

Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ. Փաշինյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը այս պահին կառավարությունում շարունակվում է:

Հանդիպումը մեկնարկեց Փաշինյանի ելույթում, որում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Վերջին մեկ տարվա իրադարձությունները ի ցույց են դնում, որ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների մասին, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են ժողովրդի շրջանում։

Եթե դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի բավարար լեգիտիմություն, ինչը այսօր ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, անվտանգությանը»։

Նա ընդգծել է, որ վարչապետ ընտրվելուց հետո պարտավորվել է չմիջամտել դատական իշխանությունների գործունեությանը և փորձել սրբորեն պահպանել այդ պարտավորությունը։

«Ցավոք, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապիօրինի ազդեցություններին՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որոնք միմյանց հետ կապված են մարդկային, քաղաքական կապերով», – հայտարարել է վարչապետը։

Facebook Comments
-.-