ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Վայոց Ձորի մարզում Գերմանիայի քաղաքացին BMW մակնիշի մոտոցիկլով կողաշրջվել է

Վայոց Ձորի մարզում Գերմանիայի քաղաքացին BMW մակնիշի մոտոցիկլով կողաշրջվել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ մայիսի 17-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Գերմանիայի քաղաքացի Մարտին Վիլհելմ Քյուսը իր վարած BMW մակնիշի WI MK-6 համարանիշի մոտոցիկլետով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի աջակողմյան գոտի և կողաշրջվել:

Մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթրապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանելէ օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կոստանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։