ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Դանակահարություն. մինչ ոստիկաններն ու քննիչները որոնում էին կասկածյալին, նա ներկայացել էր ոստիկանություն

Դանակահարություն. մինչ ոստիկաններն ու քննիչները որոնում էին կասկածյալին, նա ներկայացել էր ոստիկանություն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մայիսի 15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին է ինքնակամ ներկայացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Ռաֆիկ Սարգսյանը։Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրին:

Երեկ՝ մայիսի 14-ին, Աբովյան քաղաքի «Ռ. Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։  Քիչ առաջ կասկածյալը ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։