ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին մի քանի մետր բարձրությունից ընկել է. (Ֆոտո)

Պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին մի քանի մետր բարձրությունից ընկել է. (Ֆոտո)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։Այս մասին հաղորթում է shamshyan.com-ը՝ հղու տալով իր աղբյուրին:

Ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանի կանչով օպերատիվորեն ժամանեց Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին КамАЗ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։