ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ե՞րբ կկառուցվեն ճոպանուղին եւ մետրոյի կայարանը. Մեսչյանը մանրամասնում է

Ե՞րբ կկառուցվեն ճոպանուղին եւ մետրոյի կայարանը. Մեսչյանը մանրամասնում է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ճոպանուղի կսպասարկի 2-րդ մասիվի հանրակացարանի տարածքը, նախկին պոլիտեխնիկի տարածքը, հետագայում զարգացում կլինի դեպի «Հաղթանակ» այգի: Դա կառուցվում է ոչ բյուջետային միջոցներով: Հիմա մենք ավելի դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ, քանի որ աշխատում ենք կառուցապատողների հետ:  Այսօր մամուլի ասուլիսում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Ինչ վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ապա, Մեսչյանի խոսքով, շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:

Նրա խոսքով՝ այս ծրագրերը արվում են ոչ բյուջեի միջոցների հաշվին, եւ լավ կյանքից չէ, որ քաղաքապետարանը դիմում է կառուցապատողներին:

Ի դեպ, կառուցապատողների առաջ այսօր այլ պայմաններ են դրվում, օրինակ՝ շինության կից մայթերի բարեկարգումը:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։