ՄԱՄՈւԼ > «Իրավունք». Լեւոնականները՝ «յուղոտ» պաշտոնների

«Իրավունք». Լեւոնականները՝ «յուղոտ» պաշտոնների

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենեւին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնածուն այդ պաշտոնի համար, որի նշանակման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ:

Սակայն հետագայում նրանց կոնֆլիկտը հարթվել է, քանի որ փոխնախարարը բացատրել է, որ այդ պաշտոնը նախապես համաձայնեցված է ԼՏՊ-Փաշինյան «համագործակցության» շրջանակում: Ավելին՝ վերջինս ասել է, որ ՀԱԿ անդամների նշանակումների մասին դեռ շատ ենք լսելու:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Իշխանությունների մոտ ՀԱԿ անդամների եւ նրանց կադրերի լոբբինգով ակտիվ զբաղվում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով ՀԱԿ անդամների «հույսն ու հավատն է» այս շրջանում»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։