Life > Չինաստանում այսպես են պատժում դավաճաններին․ ամուսնացած տղամարդուն և նրա սիրուհուն մերկացրել և կապել են ծառին (տեսանյութ)

Չինաստանում այսպես են պատժում դավաճաններին․ ամուսնացած տղամարդուն և նրա սիրուհուն մերկացրել և կապել են ծառին (տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

 

Չինական Գույչժոու նահանգում դավաճանության համար ամուսնացած տղամարդուն և նրա սիրուհուն մերկացրել են և կապել ծառին, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:

Մերկ զույգի մոտ ամբոխ է հավաքվել: Դեպքի վայրում գտնվող ոստիկանը փորձել է հանգստացնել մարդկանց, սակայն ոչինչ չի ձեռնարկել կապվածներին ազատ արձակելու համար:

Ականատեսներից մեկը տեղի ունեցածը տեսանկարել է ու հոլովակը հրապարակել սոցցանցում:  Ըստ հավաքվածների՝ տղամարդը դավաճանել է իր կնոջը և բռնվել դեպքի վայրում: Ոստիկանությունում նշել են, որ տեղի ունեցածը հաջորդել է տղամարդու կնոջ չափազանց բուռն արձագանքին: Թե ով, երբ և ինչպես է կապել նրանց ծառին, չի հաղորդվում:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր մեկնած իրավապահները կապանքներից ազատ են արձակել կնոջը և հագուստ տվել նրան: Տղամարդու ճակատագրի մասին ոչինչ չի նշվում:

Facebook Comments
-.-