Video > Պատգամավորի կինը «ստրիպտիզ» է պարել, որպես մայիսի 9-ի շնորհավորանք (Տեսանյութ)

Պատգամավորի կինը «ստրիպտիզ» է պարել, որպես մայիսի 9-ի շնորհավորանք (Տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Յակովլևի  երգչուհի կինը՝ Օքսանա Յակովլևան, մերկապար է ցուցադրել Հաղթանակի օրվա կապակցությամբ:

 Rosbalt.ru լրատվականը հայտնում է, որ նրա մերկապարը արժանացել է քննադատությունների, բայց եղել են նաև դրական կարծիքներ:

Երգչուհին մերկապարի համար ընտրել է սովետական ֆիլմերից հայտնի «Смуглянка-молдаванка» երգը: Ցուցադրության ժամանակ նա կրել է միայն սև ներքնազգեստ և զինվորական համազգեստ:

Ավելի վաղ երգչուհին փակել էր Մոսկվայի օղակաձև ճանապարհը հանուն իր տեսահոլովակի նկարահանման, ինչի պատճառով էլ առաջացրել էր հանրության զայրութը:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։