ՔԱՂԱՔԱԿԱՆ > Բելլա Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու մասին

Բելլա Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ տիկին Բելլա Քոչարյանը, այսօր  Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում խոսել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի և իր զգացողությունների մասին:

Բելլա Քոչարյանի խոսքով՝ դժվար օրեր և ամիսներ են, բայց իրենց ընտանիքն  ունի հստակ հիմք, այն է՝  չարտահայտել դժգոհությունները և հուզմունքը։

«Բայց մենք գիտենք, որ վերջում միշտ ճշմարտությունը հաղթում է, մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ, որ ինքը վախենալու ոչինչ չունի։ Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ է առանց հիմքերի և պատճառի։  Այսօր տեսնելով, թե ինչքան բարի մարդիկ կան, ինչքան ընկերներ ունենք, ուղղակի շատ հուզված եմ։ Մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում, և դա շատ է ոգևորում», -եզրափակեց Բելլա Քոչարյանը։

-.-