Life > Նման է Պուտինին. համացանցում են հայտնվել Ալինա Կաբաևայի որդու լուսանկարները, որտեղ ակնառու է Պուտինի հետ նրա նմանությունը

Նման է Պուտինին. համացանցում են հայտնվել Ալինա Կաբաևայի որդու լուսանկարները, որտեղ ակնառու է Պուտինի հետ նրա նմանությունը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կարծում ենք շատերն են տեղյակ, որ Պուտինի և օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի սիրային կապի վերաբերյալ լուրեր են պտտվում արդեն վաղուց։

Իհարկե, արդյունքում ոչ մի ապացույց այդպես էլ չի հրապարակվել, և թեման ինչպես ժամանակ առ ժամանակ ակտիվանում էր, այնպես էլ՝ հետին պլան մղվում։

ԶԼՄ–ները շարունակում էին տեղեկություններ փնտրել նրանց կապի մասին, և վերջապես հայտնվեցին նկարներ, որոնք կարող են ապացույց հանդիսանալ այս լուրերի համար։

Գաղտնիքն այն է, որ վերջին ժամանակներս ուկրաինական լրատվամիջոցներն են փորձում ռուս քաղաքական գործիչների վերաբերյալ սադրիչ և գաղտնի տեղեկություններ հայթայթել և հենց նրանք են տարածել Ալինա Կաբաևայի որդու լուսանկարները, որոնք ապացուցում են Պուտինի հետ նմանությունը։

Նույնիսկ համեմատելով Վլադիմիր Պուտինի պատանի տարիների լուսանկարը և Ալինա Կաբաևայի որդու լուսանկարը՝ կարելի է բավական նմանություններ գտնել։

Պաշտոնական հաստատում դեռևս չի եղել, սակայն շատերն են սպասում, որ ամեն դեպքում տղայի ծնողներից մեկն ու մեկը պաշտոնական մեկնաբանություն կանի այս փաստի կապակցությամբ։

-.-