Բանակ > Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մայիսի 4–ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։ Այս լուրը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զինծառայողը դեռ թթվածնի սարքի օգնությամբ է շնչում, ինչպես նաև լիարժեք գիտակցության չի եկել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Զինծառայողն այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից հատուկ եկել էր Հայաստան՝ բանակ զորակոչվելու համար:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։