ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երևանցիները նոր այգի ունեն. բացմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը (Ֆոտոշարք)

Երևանցիները նոր այգի ունեն. բացմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը (Ֆոտոշարք)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երևանի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, բացվել է  գորգանման այգին, որն ունի 2800 շատրվաններ և 70 տեսակի 250 ծառեր։

Բացման ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և մի շարք պատգամավորներ ու նախարարներ, իսկ կարմիր ժապավենը կտրեցին Հայկ Մարությանը և այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը։

Այգի վերանորոգվել և ամբողջությամբ վերակառուցվել է Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների վրա ծախսվել է 5,3 միլիոն դոլար։ Այգում տեղադրված է 2800 շատրվան, 7 բրոնզե հուշարձան։ Այն զարդարված է հին հայկական գորգերի նախշերով և 70 տեսակի 250 ծառերով։ Այգու վերանորոգման աշխատանքների և խնամքի հետ կապված բոլոր ծախսերը 99 տարով հոգալու է Վարդանյանների ընտանիքը, քանի որ դա նրանց նվերն է 2800–ամյա մայրաքաղաքին։

 

-.-