ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Դժբախտ դեպք Աշտարակում. 12-ամյա տղան ընկել երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա. վիճակը ծանր է

Դժբախտ դեպք Աշտարակում. 12-ամյա տղան ընկել երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա. վիճակը ծանր է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 12–ամյա տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և վնասվել։ Ֆեյսբուքյան  իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա»,–գրել է նախարարը։

Նա հայտել է նաև, որ այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։ Նախարարը տեսակցել է երեխային, և նրա խոսքով` տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Շուտով կսկսվի վիրահատությունը: Հավելյալ տեղեկություն կտրամադրի»։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։