ՀՐԱՏԱՊ > Տարեցների օրը տոն դարձրին. «Վալենս» պարային ստուդիայի այցը՝ թիվ 1 տուն-ինտերնատ

Տարեցների օրը տոն դարձրին. «Վալենս» պարային ստուդիայի այցը՝ թիվ 1 տուն-ինտերնատ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում
Մայիսի 1-ին, Աշխատանքի ու աշխատավորների օրվա կապակցությամբ, «Վալենս» պարային ստուդիան բարեգործական այց էր կազմակերպել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Պարային ստուդիայի սաներն անակնկալ էին պատրաստել տարեցների համար. բացի համերգային ծրագիր ներկայացնելուց, նրանք իրենց հետ տարել էին նվերներ, ինչպես նաև հյուրասիրություն կազմակերպեցին։

Գաղափարը «Վալենս» պարային ստուդիայի ղեկավար Վահագն Գասպարյանինն էր, նախաձեռնությունն՝ ամբողջ ստուդիայի սաներինն ու նրանց ծնողներինը։ Վերջիններիս ջանքերով էլ հնարավոր եղավ տարեցների օրը տոն դարձնել։

Պարային համարներով հանդես եկան ինչպես «Վալենս» պարային ստուդիայի, այնպես էլ «Երևակ» կրթահամալիրի սաները, իսկ ասմունքով՝ բանաստեղծուհի, մանկագիր Աննա Կոստանյանը։
Facebook Comments
-.-