ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի․ նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից

Հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի․ նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված): Այս մասին iPRESS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) և «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով բալոնները պոկվել և ընկել են երթևեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել է և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել 01:20-ին:Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։