Video > Արագածոտնի մարզպետը, երևի, սպասում է Նիկոլ Փաշինյանի այցին. (Ֆոտո) (Տեսանյութ)

Արագածոտնի մարզպետը, երևի, սպասում է Նիկոլ Փաշինյանի այցին. (Ֆոտո) (Տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Shamahyan.com-ը այս տարվա ապրիլի 23-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական ու համաճարակային վտանգ ներայացնող իրավիճակ էր ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշատարակի կամրջից ոչ հեռու գտնվեղ դաշտավայրում։

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր, Նորատուս գյուղի վարչական տարածքում ականատես էր եղել նման տեսարանի. տարածքում թափված էր մեծ քանակի աղբ, ու պատկան մարմինները ոչինչ չէին ձեռնարկում տարածքը մաքրելու ուղղությամբ։ Հետո պարզվեց, որ այդ տարածքը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի Ալիկ և Արա Բանդուրյաններին ու տեղական իշխանիկերը դուխ չին անում՝ մտնեին այդ տարածք և տարածքի տերերին ստիպեին, որպեսզի վերացնեն այդ խոզանոցը, ու միայն Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում հնարավոր եղավ Նորատուսում աղբը վերացնել։

Արագածոտնի մարզի նշված հավածում կուտակված աղբն այսօր էլ թափված է ու երբ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը փորձել է իր միջոցներով հեռացնել աղբը, Արագածոտնի մարզպետարանից արգելել են՝ ասելով, թե դա Աշտարակի տարածքը չի, մինչդեռ վերջին տարիներին Աշտարակում աղբահանությունը դրված է բարձր մակարդակի վր. կանոնավոր տեղափոխում են աղբը։

Արագածոտնի մեծն մարզպետ Դավիթ Գևորգյանը, երևի թե, սպասում է, որ մարզ այցելի վարչապետ Ն. Փաշինյանը, որ վերջապես, տեղներից ժաժ գան ու զբաղվեն իրական գործով, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ տան։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։