ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս՝ ձեռքս կկտրեմ. Դավիթ Սանասարյան

Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս՝ ձեռքս կկտրեմ. Դավիթ Սանասարյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Որ աղբյուրը, որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս ձեռքս կկտրեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը;

«Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է, արվում է նրա համար, որ տեսնում են՝ կան ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է ես կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից», – ասաց նա։

Դավիթ Սանասարյանն ասաց, թե սովոր էր այս վիճակներին։

«Ներողամտությամբ եմ վերաբերվում, նման տեսանյութ չկա, ես վստահեցնում եմ ու չի կարող լինել», – ասաց ՊՎԾ նախկին պետը։

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-