ՍՊՈՐՏ > «Մխիթարյանը պետք է հեռանա». երկրպագուների համբերության բաժակը լցվել է

«Մխիթարյանը պետք է հեռանա». երկրպագուների համբերության բաժակը լցվել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին զայրացրել է թիմի երկրպագուներին: Նրանք խիստ դժգոհ են երեկ՝ ապրիլի 24-ին, տեղ ունեցած Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Վոլվերհեմփթոնի» դեմ խաղում 30-ամյա ֆուտբոլիստի գործողություններից: Երեկ «զինագործները» պարտվեցին 1:3 հաշվով, ու առաջնության ավարտից 3 տուր առաջ լավագույն քառյակում՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող գոտում, չեն: 66 միավորով 5-րդն են ու 1 միավորով զիջում են 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին»: «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպմանը Մխիթարյանը մասնակցեց 58 րոպե: Խաղից հետո երկրպագուները սոցցանցերում քննադատում են նրան: Նրանք անհամբերությամբ սպասում են՝ երբ է Մխիթարյանը հեռանալու:

«Չեմ հասկանում՝ ինչու մենք չենք կարող շանս տալ մեր երիտասարդ վինգերներին: Մի՞թե նրանք կարող են նույնքան վատը լինել, որքան Մխիթարյանն է»,- գրել է մի երկրպագու:

«Մխիթարյանը ծույլ է»,- գրել է մյուսը:

«Մխիթարյանը պետք է հեռանա»,- գրել է եւս մեկը:

«Օզիլ, Մխիթարյան, Մուստաֆի, դուք՝ բոլորդ, պետք է հեռանաք իմ թիմից»,- ասում է մյուսը:

«Մխիթարյանը թիմում անիմաստ տեղ է զբաղեցնում»,- ասել է հերթական երկպագուն:

«Մենք իրո՞ք կարծում ենք, որ կարող ենք լավագույն քառյակում հայտնվել, երբ մեր եզրերում Մխիթարյանն ու Իվոբին են: Շանս չկա»:

«Մխիթարյանն այնպիսի միջակություն է դարձել, տխուր է նայել»:

«Կիսապաշտպանություն գոյություն չունի, իսկ Մխիթարյանն այնքան վատ է խաղում, խոսքեր չունեմ»:

«Մխիթարյանն ու Իվոբին ահավոր էին»:

Երկրպագուները մեկնաբանություններում նաեւ կարծիք են հայտնում, որ Մխիթարյանն իր խաղով արժանի չէ այն աշխատավարձին, որը ստանում է: Ֆուտբոլիստը թիմի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նրա աշխատավարձը շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ է: Ավելի շատ ստանում է Մեսութ Օզիլը, որից նույնպես խիստ դժգոհ են:

Վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանը կփոխի ակումբային գրանցումը: Նշվում է, որ «Արսենալը» պատրաստվում է այդպես խնայողություններ անել նրա աշխատավարձի հաշվի ու տրանսֆերից ստացված գումարի հետ մեկտեղ ծախսել այլ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

-.-