ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ապրիլի 24-ին երկու անվճար երթուղի կգործի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին երկու անվճար երթուղի կգործի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 11-ին որոշում է ստորագրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ:

Քազաքապետի որոշմամբ 2019թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով.

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, հետևյալ երթուղիներով.

համար 1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ 
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ:

համար 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Նույն որոշմամբ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի վրա:

Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

-.-