Life > Կոնչիտա Վյուստը կրկին տղամարդ է դարձել

Կոնչիտա Վյուստը կրկին տղամարդ է դարձել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վերջին շաբաթների ընթացքում ավստրիացի կատարող Կոնչիտա Վյուսրտն իր հետեւորդներին զարամացրել է նոր կերպարով:

Նա կրկին հանդես է եկել որպես տղամարդ: Իր նոր տեսահոլովակում, որը կոչվում է «Hit Me», նա սպիտակ մազերով ու մորուքով է:

Տեսահոլովակը յութուբում տեղադրվել է այս տարվա մարտի 15-ին: Այս պահին այն ավելի քան 1 մլն 960 հազար դիտում ունի:

30-ամյա Թոմ Նուվրֆը մեծ ճանաչում է ձեռք բերել հենց Կոնչիտայի կերպարով: Դրանով նա հաղթեց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում: Մոտ 2 տարի առաջ, սակայն, հայտարարել էր, որ Կոնչիտան այլեւս անելիք չունի:

Միջազգային պարբերականները փոխանցում են, որ 2017 թ. տված հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Կոնչիտան պարզապես նոր բան ստեղծելու փորձ է եղել, ու ինքը պատրաստվում է ազատվել նրանից:

«Ես ցանկանում եմ նոր կերպար ստեղծել: Երաժշտական մրցույթից սկսած մորուքով կնոջ միջոցով ես հասա այն ամենին, ինչ ուզում էի: Ես ամեն օր ինձ հարց եմ տալիս՝ փնտրելով այն, ինչը կարող եմ լավ անել, եւ Թոմն ապստամբում է: Ես Կոնչիտայի կարիքն այլեւս չունեմ: Ես պետք է սպանեմ նրան»,- ասել է նա:

Վերջին շրջանում սա ավստրիացու միակ սենսացիոն հայտարարությունը չէ: Նա նաեւ խոստովանել է, որ ՄԻԱՎ վարակակիր է: Ասել է, բացահայտում է անձնական գաղտնիքը, որպեսզի դա չանի իր նախկին ընկերը, որը սպառնում է իրեն:

Ամբողջությամբ` armtimes.com

  • 27
    Поделились
-.-