ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության անվտանգության պետի դին

Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության անվտանգության պետի դին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։ Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս։ Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները ասում էին. «Երեկվանից փնտրում էինք Գևորգին, ով խնամքին ուներ 3 երեխա։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Թե հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին։ Երեկ դիմել էինք Շենգավիթի ոստիկանություն, ու ոստիկանները մեզ հետ հավասար որոնում էին նրան, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ դին կհայտնաբերեինք հոր ու մոր գերեզմանի մոտ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել։

Հուսով ենք՝ քննությունը օբյեկտիվ կընթանա և այս առեղծվածային դեպքը մեզ համար էլ պարզ կլինի՝ ի վերջո, ինչ է եղել իրականում։ Բայց որ ունենք կասկածներ, դա հստակ է, քանի որ դժվար թե մարդ ինքնասպան լիներ»։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 36-ամյա Գևորգ Այվազյանն էր։

Facebook Comments
  • 34
    Поделились
-.-