ԿՐԹՈւԹՅՈւՆ > Դասի ընթացքում հղիացել է 3 աշակերտ. Գորգիսյանը՝ կրթության ոլորտի խնդիրների մասին

Դասի ընթացքում հղիացել է 3 աշակերտ. Գորգիսյանը՝ կրթության ոլորտի խնդիրների մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ. բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Մենք ունենք այդ կարգի խնդիրներ կրթական ոլորտում, քանի որ արժեզրկվել եւ հեղինակազրկվել են ուսուցիչները, որովհետեւ նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար:

Տնօրենը ծնող է կանչում, ծնողը գալիս տնօրենի սենյակից զանգում է նախարարին, հեռախոսը փոխանցում է տնօրենին եւ փոխանակ նախարարը պարզի ինչն է խնդիրը, որ ծնող է կանչել տնօրենը, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա:

Այս իրավիճակով, ունենալով այսքան մեծ խնդիրներ մի նախարարությունում, որը գերկարեւոր է երկրի համար, միացնում ենք եւս մեկը, որը կրկին հարուստ է խնդիրներով»,- ընդգծեց նա:

Facebook Comments
  • 20
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։