ԲԼՈԳ > Առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել.Ալեն Սիմոնյանը բաց նամակով դիմել է Աշոտյանին

Առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել.Ալեն Սիմոնյանը բաց նամակով դիմել է Աշոտյանին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Բաց նամակ Արմեն Աշոտյանին.

Հարգելի պ-ն Աշոտյան,

Կարդալով ձեր բաց նամակը և տեսնելով Ձեր շարունակվող, ես կասեի՝ խորացող մտահոգությունը, նկատելով այն փաստը, որ ձեր հասցեին հաճախակի ասվող արտահայտությունները, ըստ երևույթի մշտապես հաճույք են պատճառում ձեզ, նաև արձանագրելով Ձեր անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանի մշտապես առկա՝ նույնիսկ ձեզ համար տարօրինակ վարքագիծը, երբևիցե իրականում ընտրված չլինելու, բայց իրեն պաշտոններ և կոչումներ շնորհելու մոլուցքը, իրականության հետ կտրվող կապը և ստախոսությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ձեր երկուսի նկատմամբ Հայ ժողովրդի հազարավոր որդիների հնչեցրած միանշանակ պահանջը՝ առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել:

Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։

Հարգանքով՝ Ա.Սիմոնյան»

Facebook Comments
  • 39
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։