ՎԵՐԼՈՒԾՈւԹՅՈւՆ > Մեղրիի դեպքը պատահական դիպվա՞ծ, թե՞ գծված ծրագիր

Մեղրիի դեպքը պատահական դիպվա՞ծ, թե՞ գծված ծրագիր

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ապրիլի 2-ին լրանում է Ապրիլյան քառօրյայի երրորդ տարելիցը: Քառօրյա, որի ընթացքում հայկական զինված ուժերը դրսևորելով  բարձր պրոֆեսիոնալիզմ և անձնազոհություն, կասեցրին հակառակորդի սադրիչ պատերազմը: Ցավոք մենք ունեցանք անդառնալի կորուստներ՝ 100 զոհ: Նրանք այն տղաներն էին ովքեր իրենց կյանքի գնով գրեցին  հայոց բանակի ևս մեկ փառապանծ էջը:

Գուցե ճակատագրի հեգնանք է, գուցե պարզ զուգադիպություն, սակայն մեր զինված ուժերի համար այսչափ խորհրդանշական օրվանից մեկ շաբաթ առաջ մենք ականատես եղանք բանակում գրանցված՝ տրամագծորեն հակառակ երևույթների, որոնք անգամ մեծագույն ցանկության դեպքում չես անվանի հերոսություն: Ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են, այնուհետև երթ արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: Բացի այդ, նրանք զորամասում այնքան էին կղզիացել և կորցրել իրականության զգացողությունը, որ կանեփ էին աճեցնում՝ այդ մասին բարձրաձայնել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Փաստենք, որ հանրությանը ցնցաց այս դեպքը, առաջինն էր մեր զինված ուժերում նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում և հատկանշական է , որ այն գրանցվում է մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պետության հիմքերը խարխլելու ամենակարճ ճանապարհը՝ կրթության և բանակի հիմքերը կազմաքանդելն է: Այն,  ինչին մենք այսօր ականատես ենք լինում անչափ հիշեցնում է բավական նուրբ գծված ծրագիր: Համանման մի  յուրատեսակ ծրագիր ուներ նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսը,  որով նպատակ էր դրված պետության կառավարման մեջ քաոս և խառնաշփոթ ստեղծել: 

Իսկ ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա այստեղ էլ ծրագիրը իրագործվում է հենց նմնատիպ դեպքերի արձանագրմամբ, երբ բանակում կրիմինալը անցնում է կրիտիկական կետը, երբ կանոնադրական հարաբերությունները տեղը զիջում են ամենաթողությանը, երբ զինծառայողները կարող են չսափրվել հայտարարելով, որ ունեն դրա իրավունքը, քանի որ երկրի վարչապետը ևս չի սափրվում՝ ինչպես ասում են, առանց մեկնաբանության:

Բանակում տրամադրություններ են ստեղծվում, որ նման վարքը, եթե ոչ օրենքով, առնվազն հանրային ընկալումներում ընդունելի է: Իրականում հասկանալի էր, որ հեղափոխությունից հետո լինելու է ազատականացում, հեղափոխությունը ինքնին հենց այդ նպատակով էլ արվել է, սակայն մենք պետք է մեզ հարց տանք՝ իսկ արդյո՞ք բանակին թավիշը պետք է: Արդյո՞ք նորմալ է, որ զինծառայողները «մահ ոստիկաններին» կոչով հանդես գան, մի պարագայում, երբ իշխանափոխությունից հետո իրապես փոխվել է հասարակության վերաբերմունքը ոստիկանության և ոստիկանների նկատմամբ:

Եվ ահա այս պարագայում մենք տեսնում ենք հանրության տարբեր հատվածներ մեկը մյուսի դեմ հանելու ընդգծված փորձեր: Դրա վառ օրինակներից մեկն էլ այս իրավիճակում այն էր, որ կարգազանց զինծառայողները ոտքի էին հանել իրենց իսկ ծնողներին, ովքեր բողոքի ակցիաներ իրականացրեցին թե՛ կառավարության, թե՛ ՊՆ մոտ՝ պահանջն էլ հետևյալն էր՝ իրենց որդիները պետք է ծառայեն Հայաստանում, այլ ոչ թե Արցախում: 

Հասկանալի է,  չէ՞, թե նման հարցադրումը ինքնին որքան պոտենցիալ ռիսկեր է իր մեջ պարունակում, փորձ  է արվում ստեղծել մի կարծիք, որ Արցախը ծառայելու համար անչափ վատ տեղ է, այնտեղ ծառայել պետք չէ, Արցախը Հայաստանի մաս չէ: Իհարկե ՊՆ-ում կազմակերպած հանդիպումից հետո, այդ նույն ծնողները փոխեցին իրենց դիրքորոշումը, սակայն մեր հանրության շրջանում արմատավորվող միտումը ակնհայտ է:

Այն, ինչ օրերս տեղի ունեցավ Մեղրիի զորամասում, չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար չափազանց վտանգավոր է և դա պետք է հասկանան բոլորը:

iPRESS.am

Facebook Comments
  • 116
    Поделились
-.-