ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր ավտովթար.3-ամյա երեխային փրկել են ճանապարհային ոստիկանները

Խոշոր ավտովթար.3-ամյա երեխային փրկել են ճանապարհային ոստիկանները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Արսեն Սիմոնյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՏA 756 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վրաստանի Հանարպետութան քաղաքացի, 57-ամյա Մեհրաբ Մարգիևի վարած DAF մակնիշի B 871 HM 64 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին: 

Վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդ Ա. Սիմոնյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 36-ամյա Մերի Օհանյանը և 3-ամյա Լյուսի Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանց հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ճանապարհային ոստիկանները Սևանի «գաի պոստում» ծառայություն կատարելիս են եղել, երբ քաղաքացիներ են մոտեցել նրանց և հայտնել, որ Գագարին ավանից ներքև ավտովթար է տեղի ունեցել և ՃՈ աշխատակիցները, մոտենալով դեպքի վայրին, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Պարզվել է, որ վթարով պետք է զբաղվեն ոչ թե Գեղարքունիքի մարզն սպասարկող ճանապարհային ոստիկանները, այլ Կոտայքի մարզի ու դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոսիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գուամրտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook Comments
  • 67
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։