Life > Ինչպես են լարվածությունից ազատվում կենդանակերպի նշանները

Ինչպես են լարվածությունից ազատվում կենդանակերպի նշանները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Խոյ

Սովորաբար Խոյերը իրենց բոլոր օրերը մաքսիմալ լցնում են իրադարձություններով և գործերով։ Նրանք ոչ դադարի, ոչ հանգստի, ոչ էլ կյանքի մանրուքներին ուշադրություն դարձնելու ժամանակն չունեն։

Սակայն սա բավականին վտանգավոր է, եթե Խոյը չի ցանկանում լարված աշխատանքային շաբաթից հետո ուժերը վերականգնել։ Վաղ թե ուշ նա իրեն դատարկված է զգալու։ Իհարկե, նրա ֆիզիակական ուժը շարունակում է ցայտել, սակայն հոգեբանական-հուզական հոգնածությունը անխուսափելի է։

Խոյերը պետք է հիշեն, որ երբեմն ավելի լավ է քայլել, քան վազել, և շաբաթվա գոոե մեկ հանգստյան օրը բացարձակապես ոչինչ չանել։ Միգուցե Դուք չեք զգում, բայց Ձեզ անհրաժեշտ է լրացնել հոգևոր էներգիայի պաշարները։ Փորձեք գոնե երբեմն վայելել կյանքը դանդաղ տեմպի մեջ։

Ցուլ

Ցուլերը տարբերվում են ուժեղ աշխատանքային էթիկայով։ Նրանք ուզում են, որ աշխատանքը կատարված լինի գերազանց և միանգամից։ Սովորաբար նրանք ցավագին են տանում այն փաստը, երբ նրանց մերժում են այս կամ այն նախագիծը գլխավորելու հարցում։
Ցուլերը հարգում են ուրիշի կարծիքը, հաճախ քծնում են ղեկավարությանը և ուշադրությամբ են լսում նրանց ամեն խոսքը։
Դուք պետք է ավելի թեթև վերաբերվեք Ձեզ և շրջապատին։ Մի կենտրոնացրեք ամեն մանրուքի վրա։ Հիշեք, որ միևնույն է բոլոր իրադարձություններն ու պրոցեսները հնարավոր չէ վերահսկել։

Երկվորյակ

Երկվորյակները շատ դինամիկ և բարդ մարդիկ են։ Նրանք հաճախ են փոխում իրենց կարծիքը, հազվադեպ են դադարում մտածել ամեն բանի մասին միանգամից։ Սա էլ հանգեցնում է նրանց սթրեսի։

Այս նշանի տակ ծնված մարդիկ պաշտում են հետաքրքիր զրույցները և, որպես կանոն, պահպանում են դրական տրամադրությունը։ Նրանք ուզում են ուրախ ժամանակ անցկացնել, իսկ իրենց ընկերները ցանկանում են լինել նրանց նման անմիջական։
Սովորաբար Երկվորյակները ընկճվում են, երբ բանականությունը ծանրաբեռնվում է տարատեսակ մտքերի անվերջանալի հոսքից։ Եվ, քանի որ նրանք նաև սոցիալապես ակտիվ են, վարակվում են բացասական էներգիայով մյուսներից։

Այնպես որ, նորմալ վիճակին վերադառնալու համար Երկվորյակները պետք է զբաղվեն յոգայով, մեդիտացիայով կամ տաք լոգանք ընդունեն։

Խեցգետին

Ցանկացած աստղագուշակ կարող է վկայել, որ Խեցգետինների գլխավոր խնդիրն այն է, որ նրանք հաճախ սխալ են ընկալում իրավիճակը և մտածմունքներով իրենք իրենց են ցավ պատճառում։ Խեցգետինները նեղանում են, փակվում իրենց կաղապարում, և երբեք, ոչ մի դեպքում և որ ոքի չեն պատմի, թե ինչ են զգում իրականում։
Գլխավոր արժեքը Խեցգետինների համար անվտանգությունն է, և այդ պատճառով նրանք հեռու են մնում կոնֆլիկտներից։

Դժվարությունները սկսվում են, երբ կուտակված զգացմունքները մի օր անպայման ցայտում են դուրս։ Խեցգետինները պայթում են և կարող են նույնիսկ մի անհեթեթության պատճառով հարազատ մարդուն վիրավորել։

Նրանց կօգնի մեդիտացիան, կամ ուղղակի խորը շնչելու պրակտիկան։
Բացի այդ, կիսվեք Ձեր էներգիայով ուրիշների հետ, փորձեք ինչ-որ մի լավ բան անել ուրիշների համար: Սա լավագույն թերապիան է Ձեզ համար։

Առյուծ

Առյուծներն ուզում են ամբողջովին վերահսկել այն ամենն, ինչ կատարվում է նրանց կյանքում։ Նրանք չեն կարող ստվերում մնալ, միշտ իրենց ձայնի իրավունքն են պահանջում, երբ պատահում է իրենց կյանքին վերաբերվող որևիցե մի բան։
Նրան ուշադրություն են սիրում, առաջնորդի հատանիշներով են օժտված, սիրում են պայմանագրեր կնքել և ձեռք սեղմել՝ ի նշան համաձայնության։
Սակայն նրանց չէր խանգարի սովորել բաց թողնել իրավիճակը և ապրել այս պահին։ Պետք չէ վերահսկել կյանքի ամեն իրադարձությունը, Ձեզ հարկավոր չէ բոլորի հարգանքն ու պաշտամունքը՝ Դուք չեք կարող դուր գալ բոլորին։
Հաճախ մտածեք, որ Դուք ինքներդ եք հոգ տանում Ձեր անձի մասին, այլ ոչ թե շրջապատը։ Սա կօգնի Ձեզ հանդարտվել և հանգստանալ։

Կույս

Կույսերին կարելի է խորհուրդ տալ նույնը, ինչ Երկվորյակներին, միան այն տարբերությամբ, որ Կույսերի մտածողական պրոցեսն ավելի դասակարգված է և տրամաբանական։ Սակայն սա չի նշանակում, որ Դուք պետք է հաշվարկեք կյանքի բոլոր իրավիճակները։
Մտքերի ցուցակներ մի կազմեք, չափազանց քննադատորեն մի վերաբերվեք Ձեր կամ կոլեգաների կատարած աշխատանքի արդյունքներին։

Լուծեք Ձեր և մտերիմների խնդիրները, սակայն շատ մի կենտրոնացեք։ Ժամանակ գտեք այլ բաների համար։ Մի մտածեք ուրիշների մասին շատ հաճախ, մի բամբասեք, իսկ Ձեր մտքերը գրանցեք նոթատետրում՝ այսպես ավելի հեշտ կլինի դասակարգել նրանք։

Կշեռք

Կշեռքներն իրենց դատարկված և ուժասպառ են զգում, երբ տեսնում են, որ իրենց հետ անարդար են վարվում։ Նրանք չեն սիրում վեճերը, հակամարտություններն ու կոնֆլիկտները։

Այդ պատճառով նրանք կարող են իրենց կյանքի մի քանի ժամը ծախսել՝ մտորելով, թե ինչպես ասել ինչ-որ մեկին, որ նա սխալվում է, բայց միևնույն ժամանակ չվիրավորելով այդ ինչ-որ մեկին։

Կշեռքը հավասարակշռության նշան է, սակայն ի վերջո խնդիրներից շատերը անլուծելի են մնում։ Կշեռքներն այն մարդկանցից են, ովքեր ամեն բան թողնում են հետագայում անելու համար։

Նրանք հիանալի մարդիկ են՝ նրանց հետ հեշտ է ներդաշնակ հարաբերություններ կազմել։ Նրանք պատրաստ են անել ամեն բան, միայն թե հարմարավետություն զգան այս մոլորակի վրա։

Եթե Ձեզ տանջում են կասկածները Ձեր հանդեպ ուրիշների վերաբերմունքի վերաբերյալ, ապա ուղղակի հարցրեք։ Ձեր խաղաղ բնավորությունը և կոնֆլիկտներից  խուսափելու սերը երբեմն չար կատակ են անում Ձեզ հետ։

Կարիճ

Կարիճները զգայուն են։ Նրանք թաքցնում են զգացմունքները, պաշտպանում են անձնական կյանքն ու տարածությունը։ Չեն սիրում, երբ իրենց շրջապատում կան անուշադիր և աղմկոտ մարդիկ։ Նրանք բավականին նեղացկոտ են և միշտ պատրաստ են վրեժ լուծել։
Ավելորդ սթրեսներից և տառապանքներից խուսափելու համար ավելի լավ է իսկապես օտարներից պաշտպանեք Ձեր անձնական կյանքը։
Փորձեք գտնել մի աշխատանք, որը չի պահաջում հաճախակի անձնական շփում։ Չէ՞ որ հենց այս անհրաժեշտությունն է սպառում Ձեր ամբողջ էներգիան։

Աղեղնավոր

Աղեղնավորները, իրենց ներաշխարհի հետ հաշտ լինելու համար, անընդմեջ շարժի մեջ պիտի լինեն։ Չեն սիրում, երբ իրենց ասում են, թե ինչ անել, և վատ են զգում, երբ ստիպված են հետևել ընդանուր կանոններին և մնալ ուրիշների կողմից նշված թույլատրելի սահմանների մեջ։

Նրանք շատ անհամբեր են, հաճախ` անտանելի, և նրանք տանել չեն կարող, երբ ինչ-որ մեկը ընդհանուր կանոններ է սահմանում բոլորի համար։
Դուք պետք է հաճախ լինեք բնության գրկում։ Խուսափեք փոքր և փակ տարածքներից ամեն անգամ, երբ կարող եք դա Ձեզ թույլ տալ։

Այծեղջյուր

Այծեղջյուրները իսկական կատարելապաշտներ են, և հաճախ մեծ սպասելիքները կապված են հենց իրենց հետ։ Նրանք հաճախ ծանրաբեռնվում են ծանր աշխատանքով՝ ուշադրություն չդարձնելով սեփական ցանկություններին և կարիքներին, և շատ քիչ ժամանակ են տրամադրում լիցքաթափվելու և ուժերը վերականգնելու համար։
Նրանք հաճախ խորհուրդներ են տալիս ուրիշներին, թե ինչպես ապրել, հաճախ են խառնվում ուրիշների կյանքին։ Նրանք էլ կարծում են, որ կյանքում ամեն բան պետք է վերահսկել։ Այնուամենայնիվ, հիշեք, որ ամեն ինչ ըստ ձեր ծրագրի չի ընթանալու։
Երբեմն լավագույն տարբերակն է ուղղակի թուլանալ և տեսնել, թե ինչ կստացվի։ Բացի այդ, շատ լուրջ մի վերաբերվեք աշխատանքին․ ժամանակ գտեք Ձեզ համար։

Ջրհոս

Ջրհոսները սրամիտ են, խելացի և արկածային։ Նրանք միշտ փորձում են կառավարել և նոր բան փորձել։ Պետք է ասել, որ դա շատ է իրենց հոգնեցնում, սակայն Ջրհոսների մտքով էլ դա չի անցնում։  Լավ կլիներ, եթե նրանք երբեմն լսեն հարազատների կարծիքը և հասկանան, որ իրենք էլ են սխալվում, երբ բուռն զգացումները տիրում են նրանց։

Ջրհոսները պետք է հիշեն, որ կյանքում ամեն բան իրենց ուզածով չի կարող լինել, այլ լինում է այնպես, ինչպես որ պետք է։

Ձկներ

Ձկները գաղտնապահ, ստեղծագործ մարդիկ են և չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Գլխավոր սթրեսը նրանց համար՝ պատասխանել հարցերի շատ մարդկանց ներկայությամբ։ Իրենց համեստության պատճառով Ձկները հաճախ տառապում են նրանից, որ ուրիշ մարդիկ գրավում են իրենց տարածությունը։

Նրանք սիրում են լռության և հանգստության մեջ անցկացնել իրենց ժամանակը, սովորաբար խուսափում են աղմկոտ հավաքույթներից և աղմկոտ գիշերային վայրերից։

Ուժերը վերականգնելու համար Ձկները պետք է ժամանակ տրամադրեն իրենց համար։ Բացի այդ, նրանք պետք է ավելի շատ ջանք թափեն, որպեսզի պաշտպանվեն ուրիշ մարդկանց բացասական էներգիայից, օրինակ՝ աշխատակիցների, որոշ ընկերների կամ հարազատների։

Աղբյուրը՝ Klubber

  • 14
    Поделились
-.-