ԿՐԹՈւԹՅՈւՆ > «Զանգեցի, ուսանողի ձայնով կուրսայինի գին հարցրեցի, ասացին՝ էջը 500 դրամ».Վարդանյան

«Զանգեցի, ուսանողի ձայնով կուրսայինի գին հարցրեցի, ասացին՝ էջը 500 դրամ».Վարդանյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին նախագծին, հայտարարեց.

«15-20 րոպե առաջ կապվեցի kursayin.am կայքի հետ, ուսանողի ձայնով խնդրեցի, որ ինձ համար պատվիրեն կուրսային՝ սահմանադրական իրավունքի վերաբերյալ: Ասացին՝ խնդիր չկա, ե՞րբ ա պետք, ասացի՝ 10 օրից, պատասխանեցին՝ հարց չկա, էջը 500 դրամ… Սա վտանգավոր է, որովհետև այն մարդկանց տալիս է հնարավորություն՝ ուրիշի փոխարեն գնալու առաջ: Մենք ունենք պաշտոնայներ, որոնք դոկտորական, թեկնածուական աշխատանքներ են ներկայացրել հենց այդ միջոցով: Կոչ եմ անում՝ միաձայն քվեարկենք այս նախագծի օգտին՝ գրագողությունը ՀՀ-ում վերացնելու համար»:

Facebook Comments
  • 7
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։