ՎԵՐԼՈՒԾՈւԹՅՈւՆ > Թնդանոթի միս՝ Ալիևի և Հասանովի համար

Թնդանոթի միս՝ Ալիևի և Հասանովի համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շահարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը չի վերադառնալու բանակցային սեղան և Երևան-Բաքու ուղիղ բանակցություններին այլընտրանք չկա, ինչը իր երևակայությունների մեջ ընդունում է որպես իսկական նվեր, քանի որ ինքը առանց այդ էլ չի համաձայնում բանակցությունների նստել Արցախի հետ:

Ադրբեջանի նախագահն իր ներքին լսարանին հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծելու է խաղաղ ճանապարհով, սակայն թաքցնում է իրականոթյունը, իր կամակատար Հասանովի միջոցով իրականացնելով առաջնագիծը առաջ տանելու նենգ նպատակները և կազմակերպելով ինժեներական աշխատանքներ: Արդյունքում՝ հայկական կողմի դիրքապահների կողմից արձակած կրակոցի հետևանքով մահանում են ադրբեջանի երիտասարդ զինծառայողներ, որոնցից հիմնական մասը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են:

Այդպիսի մի դեպք է արձանագրվել մարտի 18-ին` Ադրբեջանի Չոջուխ Մարջանլը գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմի դիրքապահները գիշերային տեսասարքով դիտարկելիս նկատել են ադրբեջանական կողմի մարտական դիրքից դուրս եկած և առաջնագծը առաջ տանելու աշխատանքներ իրականացնող զինծառայողի, որը ինչ-որ բաներ է դասավորել, փորձելով կրակակետ սարքաշինել: Դժվար թե որևե զինծառայող ցանկանար ինքնուրույն դուրս գալ խրամատից և բաց դիտարկվող հատվածում որևէ աշխատանք իրականացնել, համոզված լինելով, որ իրեն կսպանեն: Այսինքն այդ զինվորը ստիպված է եղել կատարել Հասանովի կողմից փոխանցված հրամանը:

Առաջնորդվելով հումանիստական մոտեցմամբ, հայ դիրքապահները խրամատից առաջ եկած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի ուղղությամբ, ոչ դիպուկ կրակոցով փորձել են նրան հասկացնել, որ դադարեցնի աշխատանքները և ետ վերադառնա:

Ըստ հավաստի աղբյուրների աշխատող զինվորը ցանկացել է վերադառնալ խրամատ, սակայն ինչ-որ մեկը խրամատի միջից արգելել է նրան, որից հետո այդ աշխատող զինվորը ստիպված շարունակել է ինժեներական աշխատանքները, որով նաև խախտել են հայկական կողմի հետ իրենց նախագահի ձեռք բերված պայմանավորվածությունը` պահպանել հրադադարը առաջնագծում:

Համոզվելով, որ ադրբեջանական բանակի հրամանատարությունը «թքած ունի» իր զինծառայողի կյանքի վրա, և որ պարտադրում է  զինվորին շարունակել աշխատանքները, հայ դիրքապահները ստիպված դիպուկ կրակոցով խոցել են այդ աշխատող սահմանախախտ զինվորին:

Միայն մեկ օր անց՝ մարտի 19-ին,  Ադրբեջանի ղեկավարությունը ադրբեջանական Bizimyol.info կայքում ստիպված է եղել լուսաբանել, հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըին, որ մարտի 18-ին դեռևս անհայտ հանգամանքներով մահացել է Շաքիի շրջանի Չայ Կարակոյունլու գյուղի բնակիչ Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն: Ըստ մամուլի խոսնակի` զինծառայող Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն չի մահացել հակառակորդի կրակից, մահվան պատճառը պարզելու համար քրեական գործ է հարուցվել։

Ակնհայտ է իրական փաստերի խեղաթյուրումը: Մնում է ազգային փոքրամասնության ներկայացուցչի հերթական մահվան պատասխանատվությունը դնել  մեկ այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ զինծառայողի վրա, և ամեն ինչ տեղը կնկնի:

Այսպիսին է Իլհամ Ալիևի և Հասանովի մոտեցումը իր հզոր բանակի և ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Facebook Comments
  • 49
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։