ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ > «Մենք որեւէ շրջանում խոչընդոտ չենք ունեցել». գործարարը՝ նախորդ իշխանության կողմից իրենց բիզնեսին «փայ մտնելու» մասին

«Մենք որեւէ շրջանում խոչընդոտ չենք ունեցել». գործարարը՝ նախորդ իշխանության կողմից իրենց բիզնեսին «փայ մտնելու» մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մեր տնտեսական հեղափոխությունը սկսվել է 1997 թվականից, Հրանտ Վարդանյանը սկսել է, եւ մինչեւ հիմա շարունակում ենք իրագործել: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերից Միքայել Վարդանյանը՝ խոսելով տնտեսական հեղափոխությանը իրենց մասնակցության մասին։

Հարցին՝ անընդհատ խոսվո՞ւմ է նախորդ իշխանությունների օրոք «50-50-ի», գործարարների բիզնեսներին «փայ մտնելու» մասին, իրենք խնդիրներ ունեցե՞լ են, նա պատասխանեց. «Մենք որեւէ շրջանում խոչընդոտ չենք ունեցել, ոչ էլ նկատել ենք դա։ Միշտ ազատ ենք եղել, գործել ենք ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի ու շարունակելու ենք այդպես»։

Նա պնդեց՝ «Գրանդ Հոլդինգ»-ն ամեն տարի աճ է գրանցել։ «Միայն նախորդ տարի 1000 նոր աշխատատեղ է բացվել «Գրանդ հոլդինգում»»,–հավելեց գործարարը։

Facebook Comments
  • 13
    Поделились

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-