ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «Կանաչ տարածք» չի նշանակում մարդկանց ծեծել. Նաիրա Զոհրաբյանը բռնության մասին ահազանգեր է ստացել

«Կանաչ տարածք» չի նշանակում մարդկանց ծեծել. Նաիրա Զոհրաբյանը բռնության մասին ահազանգեր է ստացել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ Ազատության հրապարակ է եկել՝ Օեպրայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներից դժգոհությունները լսելու:

«Ցավոք սրտի, արդեն չորրորդ կինն է, որ ինձ ցույց է տալիս իր ճանկրտված ձեռքը և պատռված վերնազգեստը: Երբ հարցնում ես՝ ի՞նչ են արել, պատասխանում են՝ ոստիկանին հայհոյել եմ: Եթե ագամ հայհոյել է, դրա համար գոյություն ունի հստակ իրավական կարգավորում, և այդ կարգավորումը չի ենթադրում կնոջը ծեծել, հարվածել քաշքշել: Չի լինելու որևէ բռնություն, թույլ չենք տալու որևէ մեկի հանդեպ որևէ բռնություն», – ասաց Զոհրաբյանը:

Նա նաև ընդգծեց, որ իրենք դեմ չեն կանաչապատմանը, բայց այդ նպատակին հասնելու համար այլ միջոցներ պետք է փնտրել:

««Կանաչ տարածք» չի նշանակում մարդկանց ծեծել: Ի վերջո այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այստեղ ներդրում են արել: Ո՞վ է հատուցելու այդ մարդկանց», – ասաց նա՝ պնդելով, որ քաղաքապետարանը պետք է երկխոսի սրճարանի սեփականատերերի հետ:

Facebook Comments
  • 271
    Поделились

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-