ՀՐԱՏԱՊ > Արեգ Նազարյանը մահացել է

Արեգ Նազարյանը մահացել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հայտնի կոմպոզիտոր, բաս-կիթառահար Արեգ Նազարյանը:

Նազարյանը ծնվել է 1964թ  Երևանում: 1981թ. ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը:

1981-82թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983թ-ից` ԽՍՀՄ սպորտի վարպետ:

1986-90թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում: Նույն թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է եղել և երգերի մեծ մասի հեղինակը: 1990-92թթ մասնակցել է Արցախի պատերազմին:

1992-95թթ եղել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հնչյունային ռեժիսորը, 1996թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության «Բրևիս» ձայնագրման ստուդիայի, ապա` «Հայկ» կինոստուդիայի հնչյունային ռեժիսորը: Եղել է «Կիլիկիա» նավի կապիտանի ավագ օգնականը: 2005թ-ից եղել է «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը, 2009թ-ից` «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրը: Հեղինակել է բազմաթիվ երգեր ու «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերան:

Հեղինակել և կազմակերպել է բազմաթիվ ֆոտո-ցուցահանդեսներ Եվրոպայում և ԱՊՀ երկրներում: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Պատը», «Հերոստրատ», «Մեկանգամյան դրախտ», «700 կմ + նավարկություն յոթ ծովերով», «Արարում», «Աստված մեզ հետ է», «Կիլիկիա» և այլն: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մեդալների, պատվոգրերի` ՀՀ «Արիության», «Ադմիրալ Իսակովի», ՀՀ վարչապետի, «Երկրապահի», «Ղարաբաղ` մայրերի շնորհակալության» մեդալների:

iPRESS.am-ի անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Արեգ Նազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Facebook Comments
  • 53
    Поделились

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-