ՔԱՂԱՔԱԿԱՆ > «Նիկոլ Փաշինյան, ինքնուրույն այդպիսի որոշում չպետք է ընդունես». Պարույր Հայրիկյան

«Նիկոլ Փաշինյան, ինքնուրույն այդպիսի որոշում չպետք է ընդունես». Պարույր Հայրիկյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այս մասին տեղեկացնում է aysor.am

Հայաստանը չի ունեցել և չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց նաև հեղափոխություն, կարծում եմ՝ հեղափոխական տրամադրություններին բնորոշ ճանապարհով։ Ես հույս ունեի, որ Հայաստանի նոր իշխանությունները կազդարարեն, որ մինչև այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա որդեգրած, համաձայնեցված փաստաթղթերը ենթակա են վերանայման, որովհետև Հայաստանն անկախություն հռչակելուց հետո անտարբերություն է հանդես բերել, մասնավորապես, Հայաստանի անկախությունը ոչնչացրած միջազգային փաստաթղթերի նկատմամբ», – ասաց Պարույր Հայրիկյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը՝ Հայրիկյանը նշեց, որ դրանում որևէ նոր բան չկա:
«Այդ հայտարարությամբ, եթե որևէ մեկը պիտի անհանգստանար, միայն օրվա իշխանությունները։ Մյուսները պետք է համարեին բնականոն։ Մինչդեռ, հակառակն է տեղի ունեցել՝ բոլորն անհանգիստ են, հանգիստ են իշխանությունները», – ասաց Պարույր Հայրիկյանը՝ բացատրելով, թե ինչու, պետք է անհանգստանային իշխանությունները:

«Պիտի անհանգստանային, որովհետև այդ հայտարարության մեջ կա մի կետ, որն ուղղակիորեն ուղղված է մեր ներկա իշխանությունների՝ նախաձեռնության ցանկությանը, այն է՝ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա։ Այսինքն, պետք է փոխվի բանակցությունների ձևաչափը։ Հայտարարության մեջ այս դրույթը հստակ ուղղաված է այն բանին, որ «Նիկոլ Փաշինյան, ինքնուրույն դու այդպիսի որոշում չպետք է ընդունես։ Դու պետք է համաձայնեցնես Ադրբեջանի հետ»։ Սա, իսկապես, պետք է մտահոգություն պատճառեր», – ասաց ԱԻՄ առաջնորդը։

  • 19
    Поделились
-.-