ՀՐԱՏԱՊ > 14-ամյա դեռահասին սպանել են տորթի պատճառով

14-ամյա դեռահասին սպանել են տորթի պատճառով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ամերիկյան Հյուսթոն քաղաքում «Բրաունի» տորթի պատճառով ծագած կռվի ժամանակ սպանվել է 14-ամյա մի տղա, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Դեռահասը մահացել է ուրբաթ օրը՝ չորեքշաբթի ցերեկը ստացած դանակի հարվածներից։

Ոստիկանության տեղի բաժանմունքի ղեկավար Փոլ Կորդովան ասել է, որ ծեծկռտուքն սկսվել է դասերից հետո, միջնակարգ դպրոցի՝ Ջեյն Լոնգի ակադեմիայի կողքի մինի մարքեթի մոտ։

Երբ բժիշկները տանում էին դեռահասին, նա մտածում էր, թե կռիվը դեռ շարունակվում է։

Իրավապահ մարմինները չեն տեղեկացրել սպանողների անձի կամ տարիքի մասին։

Ոստիկանության ղեկավարի կարծիքով՝ միջադեպը կապ չունի կազմակերպված հանցավորության հետ։

Facebook Comments
  • 17
    Поделились
-.-