Իրավական > Մեդովկա գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Մեդովկա գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մարտի 6-ին՝ ժամը 17.55-ին, ոստիկանություն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մեդովկա գյուղում դանակահարություն է:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են ընդունվել «ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ 1973 թ. ծնված Համբարձում Ա.-ն և «ձախ ականջի և ձախ քունքային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ 1977 թ. ծնված Լևոն Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, Համբարձում Ա.-ի տան բակում Համբարձում և Լևոն Ա.-երի հետ վիճաբանել են 1991 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1981 թ. ծնված Սամվել Ա.-ն. Սամվել Ա.-ն դանակով հարվածել է Լևոն Ա.-ի ձախ ականջի և ձախ քունքային շրջանին և Համբարձում Ա.-ի ձախ բազկի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

  • 16
    Поделились
-.-