ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ > Շաքարավազի, բանանի, ալյուրի, բենզինի շուկաներում մենաշնորհները կրճատվել են

Շաքարավազի, բանանի, ալյուրի, բենզինի շուկաներում մենաշնորհները կրճատվել են

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել է շուկայում կատարած իր ուսումնասիրությունները՝ հանգելով այն եզրահանգման, որ մի շարք կարևոր ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսավարողների թվաքանակը, ինչի արդյունքում նվազել են գերիշխող տնտեսավարողների մասնաբաժինները:

ՏՄՄՊՀ-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսավարող, բանանի շուկայինը՝ 28, ալյուրինը՝ 171: Ցորենի ներկրմամբ զբաղվում է 84 տնտեսավարող: Ավելացել է նաև բենզինի ներկրմամբ զբաղվող տնտեսավարողների թիվը՝ դառնալով 6:

Նոր տնտեսավարողների մուտքը հանգեցրել է տվյալ շուկայում խոշորների տեսակարար կշռի նվազմանը: Օրինակ՝ շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս հոլդինգ» ընկերության տեսակարար կշիռը կազմում է 78 տոկոս՝ նախորդ տարիների 95-ի փոխարեն: Նվազել է նաև բանանի շուկայում գերիշխող «Քեթրին գրուպ» ընկերության մասնաբաժինը՝ 57 տոկոսից դառնալով 30 տոկոս:  Կենտրոնացվածության աստիճանի նվազում է արձանագրվել նաև բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում, որտեղ «Ֆլեշ» ընկերության մասնաբաժինը նվազել է բենզինի մասով՝ 43-ից հասնելով 29 տոկոսի, իսկ դիզվառելիքի մասով՝ 51-ից դառնալով 29 տոկոս:

Facebook Comments
  • 17
    Поделились

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-