
Լրահոս
Կարուսելն ընթացքի ժամանակ կոտրվել է, մարդիկ «թափվել» են գետնին. տեսանյութ

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Թաիլանդի Լոպբուրի քաղաքում, որտեղ կարուսելը կոտրվելու հետևանքով մարդիկ բառացիորեն թափվել են գետնին։ Պատահաբար հաջողվել է նկարահանել միջադեպը։
Այս մասին հայտնում է Daily Star–ը
Նշվում է, որ մետաղական կառույցը կոտրվել է հենց այն պահին, երբ կարուսելի վրա մոտ երկու տասնյակ մարդ է եղել. նրանք «թռել» են գոնդոլների միջից։ Տեսանյութում երևում է`ինչպես են շատերը բավականին ցավոտ «վայրէջք» կատարում, մի երիտասարդ նույնիսկ դարպասից այն կողմ է ընկնում։
Միջադեպի հետևանքով վեց մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Նրանցից մեկը ոտքի կոտրվածք է ստացել։
Կարուսելը փակել են։ Տեղի ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
03.12.2019 19:44
92
