up

Լրահոս

article
Գիտնականը ցույց է տվել Երկրի վախճանը 51 վայրկյան տեւողությամբ տեսանյութի միջոցով

00:56

article
Ադրբեջանի «վիրտուալ» քաղաքացիների ընտրությունը

23:23

article
«Ես կարող էի մահանալ». Քիմ Քարդաշյանը՝ ծանր հղիության ու ծննդաբերության մասին

23:02

article
Արտակարգ դեպք Երևանում․ «կայֆի համար» կրակել են ոստիկանական մեքենայի վրա

22:47

article
6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

22:21

article
Աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-ի համար

21:51

article
Երգչուհի Փինքը գլուխը սափրել է

21:37

article
Որտեղ է անցկացրել երեկոն Աննա Հակոբյանը դստեր հետ․ ՖՈՏՈ

21:15

article
Հարսանեկան լուսանկարներում Արփի Գաբրելյանն վախեցած ու զարմացած է (Ֆոտո)

20:47

article
Լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար ձերբակալվել է նախարարը

20:29

article
«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ Սարգսյանին

19:52

article
93-ամյա տատիկի և նրա թոռան զվարճալի ֆոտոշարքը ցնցել է համացանցը

19:35

article
Արտակարգ միջադեպ օդանավակայանում. Ուղևորը սպառնում է պայթեցնել 165 ուղևորով օդանավը

19:11

article
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում

18:55

article
Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը մեկնել են մեղրամսի.ՖՈՏՈ

17:20

article
Ինչ խորհուրդներ են տալիս մասնագետները թունավորումից զերծ մնալու համար

16:29

article
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղարկեց ինձ այս տեսանյութը». Արսեն Թորոսյան

15:41

article
Ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. 13 մարդ է զոհվել

15:03

article
Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

14:54

article
Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

13:59

article
Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել

13:05

article
Արփի Գաբրիելյանի հարսի պարը (տեսանյութ)

12:53

article
Կրակոց Աբովյանում

11:58

article
Անոմալ եղանակը կգերազանցի ջերմաստիճանի 133-ամյա ռեկորդը.Տեսանյութ

10:57

article
Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Վլադիմիր Պուտին

02:24

Լարված իրավիճակ Երևանում. իր ծննդյան օրը կասկածելի հանգամանքներում սպանված 21-ամյա զինվորի հարազատների պահանջը․ ՖՈՏՈ

cover

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում են հավաքվել Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը: Այս մասինհայտնում է shamshyan.com-ը։

 

Գյուղի բնակիչները, մահացած զինվորի հարազատներն ասում էին. «Նման ողբերգություն մեր մտքով չէր անցնի: 21 տարի պահես, փայփայես և ուղարկես հայրենիքի համար իր պարտքը կատարելու ու ոչ ավել, ոչ պակաս, ծննդյան օրով ստանաս մահվան բոթը: Արթուրը, ով հնարավորություն ուներ չծառայելու, ինքնակամ ներկայացել է տարածքային զինկոմիսարիատ, հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու օրեր անց կրկին ներկայացել զինկոմիսարիատ: Երդման արարողության ժամանակ թե՛ նա, թե՛ նրա զինակից ընկերները մեզ ասում էին. «Արթուրի նմանները Քյարամ Սլոյաններ են»:

 

Արթուրը միշտ ասում էր՝ Հպարտ եմ, որ ծառայում եմ էն զորամասում, որտեղ Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է Քյարամը: Միշտ հպարտացելա այդ հանգամանքով: Դեկտեմբերի 2-ին, տնեցիները ստանում են ահազանգ տարածքային զիկոմիսարիատից, թե վատ լուր ունենք հայտնելու ու ծննդյան օրով հայտնել են, որ երեխան զոհվել է: Թե՛ զինվորի ծնողները, թե՛ հարազատները, թե՛ ողջ գյուղը, թե՛ մարզերից ժամանած մեծ թվով ազգութամբ եզդի քաղաքացիներ ասում էին. «Սոցիալական ցանցերում ինչ- որ ծալապակասներ տեղեկություններ են տարածել, թե իբրև Արթուրը ինքնասպան է եղել:

 

Լրիվ հիմարություն: Կյանքը սիրող երիտասարդը բանակից չթռնող երիտասարդը, իր հողն ու ջուրը սիրող երիտասարդը այդ քայլին չէր դիմի: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ աֆիցեռներից մեզ ասել են որ մահացու հրազենային վիրավորումը ստացել է թիկունքից: Հետևաբար, հստակ հերքվում է այն վարկածը, որ Արթուրը ինքնասպան է եղել: Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում:

 

Ավելի դաժան է վիշտը, երբ զինվորը սպանվում է իր ծննդյան օրը: Մենք խնդրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր անմիջական հսկողության տակ վերցնի այս դեպքի բացահայտումը: Ու ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքի իրական մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն:

 

Հակառակ դեպքում՝ եթե իրականությունը չբացահայտվի, մենք մեր ուժերով ենք հետամուտ լինելու, որպեսզի իրական մարդասպանը ի հայտ գա: Նույնիսկ ուզում ենք հրաժարվել դին տեղափոխել դիահերձարանից, քանի որ երեկվանից ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: Իսկ համացանցով էլ կայծակնային արագությամբ տարածում են ստահոդ լուրեր, փորձելով հանրության ուղեղները լվանալ, թե Արթուրը ինքնասպան է եղել:Ինքնասպանության վարկածը չփորձեն մեզ հետ քննարկել:

 

Մեզ հետ միայն պետք է քննարկվի իրական հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին գտնելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու հարցը»: Այստեղ էր նաև եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լարված իրավիճակ Երևանում. իր ծննդյան օրը կասկածելի հանգամանքներում սպանված 21-ամյա զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին, այլ ոչ թե հանրությանը մոլորեցնել, թե նա ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված