ԿՐԹՈւԹՅՈւՆ

Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն ցանկացած բուհում

Ժասմին Առուստամյանը ձեռք է բերում իր երրորդ մասնագիտությունը. սկզբում` հաշվապահական հաշվառում, հետո` մենեջմենթ, հիմա էլ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում։ Բազմազավակ կինը որոշել է հետ չմնալ իր ուսանող զավակներից ու ինքն էլ սովորել համալսարանում։ Հետևելով իր կարգախոսին` «Դար ապրիր, դար սովորիր»` նա ընդունվել է Գորիսի պետական համալսարան։ Վստահեցնում է` լավ աշխատանք

Ավելին

Դասի ընթացքում հղիացել է 3 աշակերտ. Գորգիսյանը՝ կրթության ոլորտի խնդիրների մասին

Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ. բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: «Մենք ունենք այդ կարգի խնդիրներ կրթական

Ավելին

«Զանգեցի, ուսանողի ձայնով կուրսայինի գին հարցրեցի, ասացին՝ էջը 500 դրամ».Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին նախագծին, հայտարարեց. «15-20 րոպե առաջ կապվեցի kursayin.am կայքի հետ, ուսանողի ձայնով խնդրեցի, որ ինձ համար պատվիրեն կուրսային՝ սահմանադրական իրավունքի վերաբերյալ: Ասացին՝ խնդիր չկա, ե՞րբ ա պետք, ասացի՝ 10 օրից, պատասխանեցին՝ հարց չկա, էջը 500 դրամ... Սա

Ավելին

Երևանի քաղաքապետարանը՝ թիվ 168 դպրոցում դրամահավաքության մասին

Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով խոսել է թիվ 168 դպրոցում իրականացվող դրամահավաքության և այլ չարաշահումների մասին։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն Իոաննիսյանի ուղիղ եթերի տեսանյութն ուղարկել է Հայաստանի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն

Ավելին

Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել. խորհրդակցություն ԿԳՆ-ում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 11-ին, ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։ ԿԳ նախարարը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով:

Ավելին

Պետությունը նախատեսում է սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը

Փաստինֆո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը: «Թե վարչապետը, թե ես բազմիցս հայտարարել ենք, որ ուսուցիչների դրույքերի, աշխատավարձերի հետ կապված հարցը մեր օրակարգում է: Եվ առաջնային խնդիրներից է: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձերի բարձրացման

Ավելին

Երբ կսկսվի գարնանային արձակուրդը

Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն  առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից,  2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից: ԿԳՆ-ից   հայտնում են, որ համաձայն  հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից

Ավելին

ԿԳ նախարարի հրամանը՝ դպրոցական ծրագրում նոր առարկայի վերաբերյալ

Դեռևս 2018 թվականի փետրվարի 8-ին, երբ կրթության և գիտության նախարարը Լևոն Մկրտչյանն էր, նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը: ԿԳ նախարարի հրամանում նշվում է. Ամեն տարի մեր հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը: Ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում

Ավելին

Ապրիլյան պատերազմին մասնակցած հեռակա սովորող ուսանողները ևս կստանան ուսման վարձի փոխատուցում

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա

Ավելին
-.-