Բանակ

Հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներ

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և տարբեր ստորաբաժանումների ներդաշնակումն ու փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվում են հրետանու ճամբարային հավաքներ: Հավաքներին ընդգրկված են հրետանային դիվիզիոնները, առանձին մարտկոցները և կառավարման դասակները՝ տեխնիկայով և սպառազինությամբ։

Ավելին

Ավարտվել է 2-րդ զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժությունը. լուսանկարներ

2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ,  գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը և տվել համապատասխան հանձնարարականներ:  

Ավելին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված շարքային զինծառայող Դավիթ Հայրապետյանը մայիսի 18-ին կդառնար 22 տարեկան: Մերօրյա հերոսը ծնվել է 1997 թ.-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Այս գյուղը Ապրիլյան պատերազմին տվել է երկու հերոս՝ Գագիկ Մելքոնյան ու Դավիթ Հայրապետյան:  Ընտանիքի չորս զավակներից ամենակրտսերն էր: Դավիթը երեք ամիս է ծառայել Արցախում: Մարտակերտ եկել էր Արմավիրից,

Ավելին

Անցկացվել է հրաձգության տեսական պարապմունք

Մայիսի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող «Գարեգին Նժդեհի» անվան զորամասի հրաձգարանում զենիթահրթիռային դասակի զինծառայողների հետ անցկացվել է հրաձգության տեսական պարապմունք։ Պարապմունքի նպատակն էր անձնակազմին ուսուցանել հաստիքային զենքի տիրապետման և հնարավոր խափանումների վերացման հմտություններ, ինչպես նաև հրաձգային զենքերի քանդման-հավաքման, խնամքի ու պահպանման կարգը։

Ավելին

Դավիթ Տոնոյանը այցելել է օրեր առաջ վիրավորված զինծառայողներին.լուսանկարներ

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։

Ավելին

Մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն. լուսանկարներ

Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ավելին

ՀՀ զինված ուժերում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ.: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին:  

Ավելին

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին. (Ֆոտո)

Մայիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին` դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ավելին

1100 զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանամերձ զորամասեր

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսի 17-ին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ-ի և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս անգամ իրենց որդիներին

Ավելին

«Ինձ կթաղեք Ստալինայի կողքին». այսօր ռազմական բուժքույրերի օրն է

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Արցախյան պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ կանայք: Ոմանք զոհվել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում մեր կողքին: Նրանց կռիվը, պատմություններն ու անունները, սակայն, շատերիս է դեռ անհայտ: Ասրյան Ստալինա Խորենի, ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, 8-րդ դասարանն

Ավելին
-.-