Իրավական > Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Թեղուտ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Թեղուտ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մահացածն աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-