ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սարդ-մարդու հագուստով երեխան ցած է նետվել 8-րդ հարկից և կենդանի է մնացել

Սարդ-մարդու հագուստով երեխան ցած է նետվել 8-րդ հարկից և կենդանի է մնացել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Թբիլիսիում չորսամյա երեխան դուրս է ցատկել 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից և կենդանի է մնացել։ Այդ մասին հայտնում է Gruzia Online-ը։

Լրատվականի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ին։ Կատարվածի ականատեսները պատմել են, որ երեխան բնակարանում գտնվել է տատիկի հետ, ով վստահ է եղել, որ թոռը խաղում է իր սենյակում։ Կատարվածի մասին նրան պատմել են հարևանները։ Ականատեսները ենթադրում են, որ Սարդ-մարդու հագուստով երեխան ցանկացել է նմանակել հերոսին։

Բազմաթիվ վնասվածքներ ստացած երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-